Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Նոր տարուայ աղօթք

Նոր տարուայ աղօթք
03.01.2026 | 12:27

Տէ՛ր, այս տարին օրհնաբեր դարձրու՛։

Քեզ հաճեցնելու համար՝ այն անարատ դարձրու՛։

Դարձրու՛ այն այնպիսի տարի, ուր քո Հոգին է տիրում, որ ընկերանալով կ'աշխատի մեզ հետ։

Բռնի՛ր մեր ձեռքերը եւ առաջնորդի՛ր մեր մտքերը տարուայ սկզբից մինչեւ դրա աւարտը։

Թող այս տարին Քոնը լինի՝ Քեզ հաճելին գործելու համար։

Սա նոր ու անաղարտ Տարի է, մի՛ թող որ այն արատաւորենք մեր մեղքերով եւ անմաքրութեամբ։

Տէ՛ր, մեզ հետ եղի՛ր բոլոր գործերում, որ մտադիր ենք այս տարի կատարել։

Մենք լուռ կը լինենք եւ ամբողջը դու կը կատարես։

Թող որ ցնծանք քո բոլոր գործերում եւ Յովհաննէս Աւետարանչի հետ ասենք.

«Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է» (Յովհ. 1:3):

Թող այս տարին, ո՛վ Տէր, լինի երջանկութեան տարի։

ժպիտ դի՛ր իւրաքնարչիւրի դէմքին եւ ուրախացրու՛ նրանց սրտերը։

Թող քո շնորհը երեւայ մեր փորձութեան ժամանակ եւ օգնի՛ր նրանց, որոնք փորձւում են։

Շնորհի՛ր մեզ խաղաղութիւն եւ մտքի հանդարտութիւն։

Տու՛ր նրանց, որոնք կարիքի մէջ են. բժշկի՛ր հիւանդներին եւ մխիթարի՛ր վշտացածներին։

Տէ՛ր, միայն մեզ համար չենք խնդրում, այլ խնդրում ենք բոլորի համար, որովհետեւ բոլորն էլ քոնն են։ Դու ես ստեղծել նրանց՝ քեզանով ցնծալու համար, ուրեմն, նրանց Քեզ հետ երջանիկ դարձրու։

Քեզ խնդրում ենք եկեղեցու եւ նրա առաքելութեան համար, որպէսզի քո խօսքը հասնի բոլորի սրտին։

Խնդրում ենք, նաեւ, մեր երկրի եւ համայն աշխարհի խաղաղութեան համար, որպէսզի Քո թագաւորութիւնը հաստատուի ամենուր:

Թող այն լինի արդիւնաբեր տարի՝ բարութեամբ լեցուն։

Ամէն օրն ու ժամը ունի իր աշխատանքը։

Կանխի՛ր անօգուտ վայրկյանները։

Լցրու՛ մեր կեանքը եռանդով, գործով եւ արդիւնքով։

Շնորհի՛ր մեզ արդիւնաւոր եւ սուրբ աշխատանքի օրհնութիւնը:

Թող Սուրբ Հոգու հաղորդութիւնը բոլոր գործերում լինի՛ մեզ հետ։

Եւ մենք փառաւորում ենք Քեզ, Տէր, որ մինչեւ այս ժամը պահեցիր մեզ եւ շնորհեցիր այս տարին, որպէսզի օրհնենք Քեզ։

Շենուդա Գ

Ղպտի

Ուղղափառ Եկեղեցու Պապ

Թարգմանությունը՝ Հոգշ. Տ. Գևորգ վրդ. Հայրապետյանի

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի հոգևոր տեսուչ

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ